Ադրբեջանում 4-րդ դասարանի աշակերտն ինքնասպանություն է գործել

Mar 01, 2018 Comments Off on Ադրբեջանում 4-րդ դասարանի աշակերտն ինքնասպանություն է գործել

Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի բնակիչ 2007թ. ծնված Հաֆիզ Նազիմ օղլու Մամեդովը, ով սովորում էր 4-րդ դասարանում, ինքնասպանություն է գործել:

ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ` Մամեդովի դին հայտնաբերվել է իրենց տան բակում գտնվող փոքրիկ շինության մեջ կախված վիճակում:

11-ամյա Մամեդովի ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն, ընթանում է քննություն:

 

Դեպքեր և իրադարձություններ, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: