Խոշոր ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը Skoda-ով բախվել է տրոլեյբուսի հետնամասին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Mar 01, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը Skoda-ով բախվել է տրոլեյբուսի հետնամասին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Թևոսյան փողոցում 23-ամյա Սարգիս Դավթյանը իր վարած Skoda մակնիշի 35 NF 613 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 42-ամյա Արմեն Հակոբյանի վարած թիվ 1 երթուղին սպասարկող Skoda մակնիշի տրոլեյբուսի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Skoda-ի վարորդ Ս. Դավթյանը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: