«Ճվճըվ Արոյի» որդու կալանքի ժամկետը երկարացվեց/տեսաշար,տեսանյութեր/

Mar 01, 2018 Comments Off on «Ճվճըվ Արոյի» որդու կալանքի ժամկետը երկարացվեց/տեսաշար,տեսանյութեր/

Փետրվարի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկարացնի Երևան քաղաքի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ 26-ամյա Սարգիս Վարդանյանի խափանման միջոց կալանքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վաչե Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Սաքուլիկը մինչև մայիսի 8-ը մնալու է կալանավորված: Դատական նիստին Ս. Վարդանյանը ներկա չի եղել, փոխարենը, նրա փաստաբան Սամվել Ջաղինյանը երկար ժամանակ «Գյուլնազ տատու հեքիաթներն» է պատմել, փորձել է իր պաշտպանյալին «դասել սրբերի շարքին», սակայն դատարանը ավելի բարձր է գտնվել, քան փաստաբան՝ Մեծն Ջաղինյանը: Այս օրերին համացանցում նաև տեղեկություններ էին տարածվել, որ «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակը բաց է թողնվելու, քանի որ ինչ-որ ազդեցիկ մարդիկ խոստացել են, որ 2 ամիս Սաքուլիկը կալանքի տակ մնալուց հետո ստորագրությամբ ազատ կարձակվի, մինչ այդ կրքերը կհանդարտվեն: Այսօրվա դատական նիստից պարզ դարձավ, որ նման տեղեկություններ տարածողները երազախաբ եղան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ, 26-ամյա Սարգիս Վարդանյանը: Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանն ու քննչական խմբում ներգրավված Գեղամ Գալստյանը միջնորդություն էին ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ս. Վարդանյանի նկատմամբ, ում նկատմամբ Գ. Գալստյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ և 244 հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: