«Փորացավը». Միքայել Մելքումյանը ստիպված է լինելու հրաժարվել իր պաշտոնից

Mar 01, 2018 Comments Off on «Փորացավը». Միքայել Մելքումյանը ստիպված է լինելու հրաժարվել իր պաշտոնից

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչ է եւ չի ուզում հրաժարվել այդ պաշտոնից, թեեւ ստիպված է լի¬նելու:

Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին նոր օրենքով ամբիոնի վարիչը հռչակվում է վարչական աշխատող, իսկ օրենքը պատգամավորին արգելելու է զբաղվել վարչական աշխատանքով: Մինչեւ այժմ այն համարվում էր գիտամանկավարժական, որի վրա արգելք չկար:

Եվ ահա Մելքումյանն ու «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գրոհել են գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանին՝ նրան մեղադրելով ոչ հավասարակշռված օրենքի նախագիծ ներկայացնելու համար:

Մկրտչյանն էլ պատ¬գամավոր Մարինա Մարգարյանի հարց-մեղադրանքներին ի պատասխան՝ հասկացրեց, որ տեղյակ է փորացավից՝ ասելով. «Մեր նպատակն է, որ մարդը մի տեղ մի պաշտոն, երեք տեղ էլ այլ պաշտոններ չզբաղեցնի, որ մարդը կարողանա կատարել իր հիմնական պարտականությունները՝ գիտական եւ վարչական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: