Էջմիածնում 72-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել բնակչի տան երկաթե ցանցին (լուսանկարներ)

Feb 28, 2018 Comments Off on Էջմիածնում 72-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել բնակչի տան երկաթե ցանցին (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՕX 541 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 72-ամյա Գագիկ Ալոյանը Էջմիածին քաղաքի Նալբանդյան –Սպանդարյան փողոցների խաչմերուկում նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 26-ամյա Գրիգոր Գևորգյանին և 23-ամյա Հայկ Համբարձումյանին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ,վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակչի հողամասի երկաթե ցանցին:

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: