«Լևոն Ալթունյանի հերթական խայտառակ նախաձեռնությունը. նրան չի հետաքրքրում քաղաքացիների առողջությունը». Մարինա Խաչատրյան (բժշկուհի, Երկիր Ծիրանի) (video)

Mar 04, 2018 Comments Off on «Լևոն Ալթունյանի հերթական խայտառակ նախաձեռնությունը. նրան չի հետաքրքրում քաղաքացիների առողջությունը». Մարինա Խաչատրյան (բժշկուհի, Երկիր Ծիրանի) (video)

«Կլինեն շատ դեղատներ, որոնք կաշխատեն առանց դեղատոմսի, սա կարծում եմ անակնկալ չէ»,-այսօր Հայելի ակումբում ասաց Երկիր ծիրանի կուսակցության անդամ, բժշկուհի Մարինա Խաչատրյանը:
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:
Բժշկուհին վստահ է, որ դեղերը ևս կթանկանան. «Այն դեղատները, որոնք կաշխատեն օրենքով և թիկունք չունեն, կփակվեն: Իսկ այն աշխատողները,ովքե՞ր են աշխատում մոնոպոլ, օլիգարխիկ դեղատներում, ներեցե՛ք, բայց այդ դեղատներում աշխատողներն այնքան փորձառու չեն, որքան մեր շատ մասնագետներ» :
Մարինա Խաչատրյանը նշեց, որ իրենք անցկացրել են որոշակի հետազոտություն, և ստացել հետևյալ արդյունքները. «Դեղատոմսում իրավունք կա նշանակել միայն առօրյայում օգտագործվող երկու դեղ: Եթե հիվանդը կարիք ունի 6 դեղորայքի, հետևաբար պոլիկլինիկայի բժիշկը պետք է լրացնի 3 դեղատոմս: 6-7 դեղորայքի կարիք ունեցող քաղաքացուն դեղ նշանակելը կլինի ավելորդ թղթաբանություն, այսկերպ հերթեր կգոյանան, սա խայտառակություն է»:
Եզրափակելով խոսքը՝ բժշկուհին նշեց, որ շատ ավելի ժամանակ բժիշկը ստիպված է լինում տրամադրել գրագրությանը և հիվանդներին բուժելու փոխարեն զբաղվում է գրագրությամբ. «Դեղատոմսերով դեղերի դուրս գրելու նոր նախագիծը ավելացնելու է գրագրությունը, սրանից տուժելու է քաղաքացին» :
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: