Շատ վատն ա հարցդ, կասկածո՞ւմ ես մեր բանակի վրա.Շուշան Պետրոսյանը՝լրագրողին

Feb 28, 2018 Comments Off on Շատ վատն ա հարցդ, կասկածո՞ւմ ես մեր բանակի վրա.Շուշան Պետրոսյանը՝լրագրողին

«Խառնվել են իրար միայն այն պատճառով, որ առաջին անգամ բարձրաձայնել եմ: Էնպես չի, որ սա նորություն է: Ես վեց տարի անում եմ էս ծրագիրը։ Հատկապես վերջին երկու տարիներին բանակի հետ կապված շատ նախագծեր են եղել: Չգիտեմ՝ ինչու են էսպես խառնվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը` մեկնաբանելով բանակի համար տուֆ քարերի հանգանակության նախաձեռնությունը։

Հարցին, թե տուֆ քար գնելը ու բանակին հատկացնելը նոր նախաձեռնություն չէ՞ր, Շուշան Պետրոսյանն ասաց, որ նախկինում շատ «տոննաներով» ցեմենտ են գնել ու հավելեց. «Պարզապես ժամանակ էլ չկար բարձրաձայնելու, և ես առհասարակ էլ չեմ բարձրաձայնում։ Պարզապես, գիտե՞ք, քանի որ ինչքան շատ ես անում, այնքան ավելի շատանում է ծավալը»։

«Բոլորս հասարակ քաղաքացիներ ենք, մի երկրի, որը պատերազմի մեջ է։ Հասկացեք էդքան բան։ Մենք բոլորս պետք է լինենք զինվորի կողքին։ Սա քննարկման ենթակա չէ»,ասաց Շուշան Պետրոսյանը՝հերքելով, որ նախաձեռնություն նախաձեռնության հետևից դիմում են հասարակ քաղաքացուն

Շ.Պետրոսյանին վրդովվեցրեց հարցը, որ Հայաստանում պաշտպանության նախարարություն չկա և քաղաքացիներից ողորմություն են հավաքում.«Շատ վատն ա հարցդ, կասկածում ե՞ս մեր բանակի վրա»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: