Արդար դատական համակարգ ունենալու համար կա քաղաքական կամք.Հրայր Թովմասյան

Feb 28, 2018 Comments Off on Արդար դատական համակարգ ունենալու համար կա քաղաքական կամք.Հրայր Թովմասյան

«Հայաստանում կան փայլուն, միջազգային մակարդակի դատավորներ, որոնք գիտեն լեզուներ, տիրապետում են միջազգային իրավունքին, եվրոպական ստանդարտներին, իսկ կրթական համակարգում փոփոխությունները, դատավորների ընտրության համակարգի փոփոխությունները շատ արագ արդյունքները կտան: Եթե որևէ մեկը կարծում է, որ այդ ոլորտում կա մեկ քայլանոց բան, որը պետք է անել, և բոլոր խնդիրները կլուծվեն, չկա այդպիսի քայլ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը ` հավելելով, որ իրավաբանական մասնագետների հանդեպ հանրության ընկալումը և վերաբերմունքը պետք է փոխվի:

  2019-ից ուժի մեջ կմտնի դրույթը, որ դատավորի թեկնածուն պետք է տիրապետի առնվազն 2 օտար լեզուների,տեղեկացրեց Թովմասյանը  և  վստահեցրեց, թե արդար դատական համակարգ ունենալու համար կա նաև քաղաքական կամք, ու այն դրսևորվել է հենց Սահմանադրության ընդունման ժամանակ, երբ դատական իշխանությունում փաստացի կենտրոնացված համակարգից անցնում կատարվեց հավասարակշռված համակարգի:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: