Ձմռան վերջին օրը առանց տեղումների

Feb 28, 2018 Comments Off on Ձմռան վերջին օրը առանց տեղումների

Խաղաղ, ոչ տեղումնառատ ու առանց սառնամանիքների ձմեռը հրաժեշտ է տալիս՝ իր տեղը զիջելով գարնանը: Օդերեւութաբանները կանխատեսել են տեղումնառատ, բայց ոչ ցուրտ գարուն:

Այսօր՝ ձմռան ամենավերջին օրը , փետրվարի 28-ին , ինչպես նաեւ  մարտի 1-ին, 3-4-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-ին նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում փետրվարի  28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: