ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակցի մասնակցությամբ ավտովթարից

Feb 28, 2018 Comments Off on ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակցի մասնակցությամբ ավտովթարից

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է փետրվարի 26-ին Երևանում տեղի ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի անտանգության աշխատակցի կողմից Hyundai-ի և մեկ այլ վարորդի կողմից Mercedes-ի բախումը, որի ժամանակ վարորդները միմյանց էին մեղադրում տեղի ունեցած վթարում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 26-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել էին 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։ Իսկ մի մասն էլ մեղադրում էր Mercedes-ի վարորդին, որ նա էր եղել վթարի մեղավորը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վթարից անմիջապես հետո մինչև Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին։ Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արամ Կարապետյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Վթարի մեջ վարորդները մեղադրում էին միմյանց։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: