Պարզվել է ինքնասպանության փորձ կատարած անձի ինքնությունը

Feb 27, 2018 Comments Off on Պարզվել է ինքնասպանության փորձ կատարած անձի ինքնությունը

Փետրվարի 27-ին, ժամը 14:54-ին ահազանգ է ստացվել, որ միջին տարիքի տղամարդը անցել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ժամը 15:40-ի դրությամբ քաղաքացիների, փրկարարների և ոստիկանների ջանքերով կանխվել է 1987 թ. ծնված Հ. Ա.-ի ինքնասպանության փորձը. վերջինիս ցուցաբերվել է բժշկական օգնություն

Դեպքեր և իրադարձություններ, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: