Վթարի են ենթարկվել մեկ այլ պատահարից տուժածին հիվանդանոց տեղափոխելիս. կա զոհ (լուսանկարներ)

Feb 27, 2018 Comments Off on Վթարի են ենթարկվել մեկ այլ պատահարից տուժածին հիվանդանոց տեղափոխելիս. կա զոհ (լուսանկարներ)

Փետրվարի 26-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 112 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Մովսիսյանին և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:

Նույն օրը, ժամը 22.35-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայով Ա.Մովսիսյանին դեպքի վայրից հիվանդանոց տեղափոխելիս, Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 4 տան դիմաց ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը, Ա.Մովսիսյանը և ևս մեկ ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 3.15-ին «ՎԱԶ-21065»-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն: Փետրվարի 27-ին, ժամը 10.20-ին, Արտաշես Մովսիսյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն:

 

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: