« ՀՀԿ-ն մեսիջ ուղարկե՞ց Ռոբերտ Քոչարյանին». (video)

Mar 01, 2018 Comments Off on « ՀՀԿ-ն մեսիջ ուղարկե՞ց Ռոբերտ Քոչարյանին». (video)

ԱԺ-ն կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության «2008 թվականի մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը:
Լրագրողները շտապեցին Սամվել Նիկոյանից հետաքրքրվել՝ ինչու՞ այս անգամ հարցը բերվեց օրակարգ և հնարավո՞ր է որ իշխանությունը ուզում Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որոշակի ճշտումներ տալ. «Դահլիճում մեր հասցեին մեղադրանքներ են հնչում, իբր իշխանությունը չի ուզում լսումներից հետո քննարկել հարցը: Մենք կողմ քվեարկեցինք, ասեցինք՝ դեմ չենք, ինչքան ուզում եք կքննարկենք, որևէ խնդիր չկա»:
Հնարավո՞ր է ,որ սա մեսիջ է Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս ապրիլինի ընդառաջ չակտիվանա, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Այն ինչ ես ասել եմ, դրա մասին գրվել է դեռ տասը տարի առաջ: Ես հանձնաժողովի նախագահ էի, իսկ հանձնաժողովը իրավունք ուներ միայն պետական պաշտոնյաներից պահանջել, որպեսզի վերջիններս ներկայանան: Դիմեք հարցաքննողներին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա չի հարցաքննվել»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: