Արտակարգ դեպք Առինջ գյուղում

Feb 27, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Առինջ գյուղում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Առինջ գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 58-ամյա Ռուբիկ Օհանյանը Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգել է, որ փետրվարի 24-ի ժամը 16:30-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան քարե ցանկապատի վրայով մուտք են գործել իրեն պատկանող հողամաս և այնտեղից գողացել մոտ 1,5 մետր երկարության 30 արծաթափայլ եղևնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արշակ Շահնազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: