Արտակարգ դեպք Երևանում.Վահագն Չախալյանը բերման է ենթարկվել

Feb 27, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում.Վահագն Չախալյանը բերման է ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 26-ին, ժամը 03։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անվտանգության ծառայողներն ահազանգել են Ոստիկանության Նոր նորքի բաժին և հայտնել, որ իրենց աշխատակիցների հետ մի տղամարդ վիճաբանում է և հայհոյանքներ տալիս։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ծառայողները։ Պարզվել է, որ վիճաբանություն կատարողը ՀՀ և Վրաստանի Հանրապետության քաղաքացի, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասում բնակվող, Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքի Թամարա Թագուհու փողոցում գրանցված, 37-ամյա Վահագն Չախալյանն է, ով տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և խաթարել կենտրոնի բնականոն աշխատանքը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Չախալյանը, ով «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահն է, բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին և ստորագրությամբ բաց է թողնվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Վ. Չախալյանը հարվածել է նշված բժշկական կենտրոնի անվտանգության ծառայության հսկիչ, Արարատ քաղաքի բնակիչ, 46-ամյա Րաֆֆի Սողոմոնյանի դեմքին։ Հետաքննիչի կողմից վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: