Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. BMW X5-ը վրաերթի ենթարկվածին հիվանդանոց տեղափոխելիս՝ վթարի է ենթարկվել.բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար/տեսաշար/

Feb 27, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. BMW X5-ը վրաերթի ենթարկվածին հիվանդանոց տեղափոխելիս՝ վթարի է ենթարկվել.բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար/տեսաշար/

փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի Աբովյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ վթարի է ենթարկվել BMW X5 մակնիշի 99 XX 996 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից , որից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ մեկին՝ Արմավիրի շտապօգնության հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սարգիս Մկրտչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարված BMW X5-ի վարորդը մեկ այլ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացուն տեղափոխելիս է եղել հիվանդանոց, երբ վթարը տեղի է ունեցել: Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են նաև վրաերթ կատարած ավտոմեքենան: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառներից է նաև այն, որ ճանապարհին կան մի քանի գերեզմանափոս հիշեցնող մարդաբոյ փոսեր և ճանապարհաշինարարները ոչ մի նախազգուշացնող ցուցանակ և արտաքին լուսավորություն չեն ապահովել և եթե բարեհաճեին ցուցանակների և լուսավորության խնդիրը լուծել, ապա հնարավոր է, որ վթարը տեղի չունենար, մինչդեռ պատկան մարմինները մտածում են միայն իրենց նստատեղերի և թափանների մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: