Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ նոր սերիալ․«Երանի, ախ երանի»

Feb 28, 2018 Comments Off on Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ նոր սերիալ․«Երանի, ախ երանի»

«էլի քննադատեք, էլի ջարդեք, հետո՞: Մեր երկրում ուրիշ խնդիր չկա՞, մի քանի պայքարող ուժե՞րն են մեղավոր այս վիճակի համար: Նվիրյալներն են նստած այս դահլիճում»,-ասում է Արթուր Բաղդասարյանն ու խոստանում․

«Մենք, այո՛, լինելու ենք յուրօրինակ խոսափող հասարակության և որոշում կայացնողների միջև, ազնվորեն բարձրացնելու ենք հասարակության մտահոգությունները: Մեր կուսակցությունը երբեք չի տառապել տենդային հիվանդությամբ՝ ամեն ինչը լուսավոր կամ մուգ ակնոցներով տեսնելու: Այսօր մեր երկրում ստեղծված այս տխուր մթնոլորտի պարագայում, երբ քաղաքական գործընթացներ տեղի չեն ունենում, ցանկացած պարագայում առաջընթացի միակ զենքը պայքարն է, հուսատված մարդը որևէ բա անել ի զորու չէ, պետք է համախմբվենք: Մենք պայքարելու ենք, որ ՕԵԿ-ի այսօրվա վերածնունդը մեզ տանի վճռականության, պայքարի ճանապարհով, որ կարողանանք փուլ առ փուլ գնալ մեր ծրագրերի իրականացման ճանապարհով գնալ: Գնահատելով բացթողնումերը, սխալները` գնալու ենք առաջ, որի հիմքում մեր հայրենիքն է»։

Մեր երկրում, իհարկե, շատուշատ խնդիրներ կան եւ այդ խնդիրների իրական մեղավորն էլ, անշուշտ, իշխանություններն են։ Բայց չընդունել ընդդիմության եւ հատկապես, սեփական մեղքը նման իշխանություն ունենալու հարցում, առնվազն անմեղսունակություն է։ Հայաստանի ընդդիմադիր դաշտից մի քանի անգամ տարած-հետ բերած Արթուր Բաղդասարյանը եթե ոչինչ չաներ, բացի 2008 թվականի ընտրություններից հետո ընդդիմությանը դավաճանությունն էր, էլի կմնար պատմության մեջ որպես Հայաստանի նորագույն պատմության քաղաքականության թիվ մեկ դավաճանը;

Սակայն, միով բանիվ, ինչպես կարո՞ղ է Արթուր Բաղդասարյանը հանդես գալ ընդդիմության, եւ մանավանդ հալածյալ ուժի կերպարից, երբ նրան անգամ ընդդիմադիր կարգավիճակում էլ տրել է ամեն ինչ։ Արթուր Բաղդասարյանն իր ուժով հանդերձ մշտապես է գտնվել Սերժ Սարգսյանի բարյացկամության ներքո, նրան թույլ են տվել հեռուստաալիք ունենալ, զարգացնել բիզնեսները, մինչեւ անգամ հարկային համաներում հայտարարել Բաղդասարյանին պատկանող ընկերություններում։ Քաղաքական այս գործիչին մնում էր ընդամենը ձայն հավաքել ու անցնել խորհրդարան, ինչը սակայն չհաջողվեց։

Վերադառնալով ՕԵԿ-ի ու նրա ղեկավարի վերադարձին, ինչո՞ւ կամ ինչ նպատակով է մորեմերկ վարկաբեկված այս կառույցը նման ռիսկի դիմում ու վերադառնում քաղաքկան արենա։ Կարծում ենք շատ պարզ։ Քաղաքական ներկապնակը ու դաշտում խաղացող կուսակցություններն են հավանաբար հուսադրել Արթուր Բաղդասարյանին, որ ամեն ինչ դեռ կորած չէ ու տարիներ հետո, մինչեւ նոր ընտրությունները շատերը նրանց երանի են տալու։ Այնպես որ, մոտ ապագայում հնարավոր է «Երանի, ախ․ երանի» վերնագրով քաղաքական սերիալ բարձրանա էկրաններին։ Եւ նույն սերիալի տրամաբանությամբ էլ հրապարակ է նետվում Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կուսակցությունը ռեսթարտ անում՝ նախագահ դնելով Արմեն Մարտիրոսյանին:

Անի սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: