Ազգ-բանակի կոնցեպցիան, բավական չէ, դարձրել ենք ազգ-բոշայություն, մի հատ էլ մուննաթ ենք գալիս. Ստյոպա սաֆարյան

Feb 27, 2018 Comments Off on Ազգ-բանակի կոնցեպցիան, բավական չէ, դարձրել ենք ազգ-բոշայություն, մի հատ էլ մուննաթ ենք գալիս. Ստյոպա սաֆարյան

Ապշում եմ հանրության վրա այս մուննաթից: Սիրելիս, հասարակութունը հարկեր է վճարում, բյուջե լցնում: Կառավարությունը պատավոր է այդ բյուջեն ճիշտ բաշխել՝ խուսափելով աղքատ երկրում շքեղությունից ու ճոխությունից /վերջին թարմ օրինակը երեք փուլանոց Եվրատեսիլի ճոխ համերգն էր Հ1-ով ու մնացածի մասին չասեմ/, դրանք ուղղի առաջնահերթ ոլորտների վրա, որոնցից մեկն էլ պաշտպանությունն է:

Խաղ կանչեք, թե պար պարեք՝ այդ գումարով պետք է տուֆ էլ առնեք, խրամատ էլ կարգի բերեք, սահման էլ վերազինեք, զինվոր էլ պահեք: Չեք կարողանում՝ հեռացեք իշխանությունից, թող գա այն ուժը, որը կարող է դա անել: Ազգ-բանակի կոնցեպցիան, բավական չէ, դարձրել ենք ազգ-բոշայություն, մի հատ էլ մուննաթ ենք գալիս, թե քաղաքացին ինչու եռակի, քառակի չի վճարում տարբեր գրպաններ՝ բանակ պահելու ու անվտանգություն ապահովելու համար կամ գործ անում: Ախր հենց իշխող կուսակցությունն ու նրա ներկայացուցիներն առաջին հերթին պետք է ձեռնպահ մնան նման մասնավոր նախաձեռնություններից, որովհետև իրենք պարտավոր են ապահովել նվազագույն անհրաժեշտը: Թե չէ՝ մի հատ հարկ ենք վճարում /իսկ ես և իմ հիմնարկը բավական մեծ հարկեր ենք վճարում/, մի հատ 1000 դրամ, մի հատ էլ՝ չգիտեմ, Պողոսի ֆոնդ, Վարդուշի նախաձեռնություն, լավ ինչքան կարելի է՞: Դուք վատ չեք զգում, որ մեկը բանակի լվացքի մեքենա է տալիս, մյուսը՝ սարքավորում, էն մյուսը՝ մաշված անվադողեր… Ինչու եք բանակը սարքում ծաղրուծանակի առարկա՞:

Հ.Գ. Զգուշացում ու հորդոր. ոչ մի անձնական վիրավորանք ու մեկնաբանություն:

Գրել է քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: