Ուղղակի ամոթ է. երկրպագուները Հենրիխ Մխիթարյանի մասին

Feb 26, 2018 Comments Off on Ուղղակի ամոթ է. երկրպագուները Հենրիխ Մխիթարյանի մասին

«Արսենալի» երկրպագուները սոցցանցում քննարկել են թիմի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի շվեդական «Էսթերսունդի» դեմ ցուցադրած խաղը և իրենց հիասթափությունը հայտնել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղից:Փոխանցումների առումով ամենացածր արդյունքը եղել է Հենրիխ Մխիթարյանինը այս խաղում՝ «Արսենալի» ֆուտբոլիստների շարքում:

«Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որին ես իսկապես ուզում էի սիրել: Բա ես մեծ հիասթափություն ապրեցի: Այսքան հիասթափված երբևէ չէի եղել: Մխիթարյանի բոլոր գործողությունները թափթփված էին և աննպատակ: Ուղղակի ամոթ է»,- գրել է @JaydnMUFC-ը:

«Միկին իրականում խաղում է հակառակորդ թիմի համար»,- գրել է @truck_puncher-ը:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: