«Ահա, այսպես են ուրախանում հայերը». Լ.Ուսպենսկայա (տեսանյութ)

Feb 26, 2018 Comments Off on «Ահա, այսպես են ուրախանում հայերը». Լ.Ուսպենսկայա (տեսանյութ)
 7дней.ru պարբերականի փոխանցմամբ, շանսոնների հայտնի կատարող Լյուբով Ուսպենսկայայի ծննդյան տարեդարձը սոցցանցերում վերածվել է   սկանդալի՝ Instagram-ում երգչուհու հրապարակած տեսագրության պատճառով , որն արվել է մասնավոր երեկույթներից մեկի ժամանակ:

«Ահա այսպես են ուրախանում հայերը, բեմը ողողում են 100-դոլարանոց թղթադրամներով. ավանդույթները չեն փոխվում», – տեսանյութի տակ գրել է Ուսպենսկայան։

Ուսպենսկայայի երկրպագուներին զայրացրել է այն, որ չի կարելի այդպես վարվել, քանի որ կան մարդիկ, ովքեր անգամ ապրուստի միջոց չունեն։

Ի պատասխան երգչուհին արգելափակել է տեսանյութը մեկնաբանելու հնարավորությունը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: