Սա ոչ թե հանրապետության 4-րդ նախագահն է, այլ 4-րդ Հանրապետության 1-ինը. Արմեն Սարգսյան

Feb 25, 2018 Comments Off on Սա ոչ թե հանրապետության 4-րդ նախագահն է, այլ 4-րդ Հանրապետության 1-ինը. Արմեն Սարգսյան

ՀՀ իշխող կոալիցիայի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանը հայտարարեց, թե ՀՀ նախագահի առաջարկը անսպասելի էր:

«Իմ անունը պատեհ, անպատեհ հայտնվում էր զանազան քննարկումների առարկա, որպես նյութ: ՀՀ նախագահի առաջարկությունն ընդունելուց առաջ իմ շնորհակալությունը հայտնեցի. ցանկացած հայի համար նման առաջարկը մեծ պատիվ է, բայց հարկ կար հստակ իրավիճակը գնահատելու, մտածելու, խորհելու»,-ասաց նա։

Ըստ Սարգսյանի՝ անցումային շրջանում, երբ երկիրը անցնում է խորհրդարանական համակարգի, պաշտոնը կարող է նոր իմաստ ձեռք բերել։

«Մի քանի շաբաթ առաջ ալեգորիկ ձևով նույնիսկ փորձեցի կարծիք հայտնել, որ հստակ տարբերություն ցույց տամ՝ ասելով, որ սա ոչ թե հանրապետության 4-րդ նախագահն է, այլ 4-րդ Հանրապետության 1-ինը։ Իհարկե սա ալեգորիա է, իրական չէ. խոսքը գնում է 3-րդ Հանրապետության 4-րդ նախագահի մասին, բայց էապես տարբերվելու է 3 նախագահներից և՛ լիազորություններով, և՛ պարտականություններով:

Սա խնդիր է, որի շուրջ պետք է մտածել»,-ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: