Ռուսաստանում մահացել է հայազգի հայտնի կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը

Feb 25, 2018 Comments Off on Ռուսաստանում մահացել է հայազգի հայտնի կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը

«ԱվտոՎԱԶ»-ի նախկին գլխավոր կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը մահացել է 83 տարեկանում: Այս մասին հայտնում է «Новости Тольятти» պորտալը:

Ինչպես հայտնում է tlt.ru-ն, Թբիլիսիում ծնված և մեծացած հայազգի Միրզոևը 1976-1998թթ. զբաղեցրել է «ԱվտոՎԱԶ»-ի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը:

1951 թվականին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Գեորգին ընդունվել է Մոսկվայի ավտոմեքենայական ինստիտուտ: Ընդունվելով ինստիտուտի ասպիրանտուրա՝ նա հետո իր ճակատագիրը կապել է Տոլյատիի հետ:

Գեորգի Կոնստանտինովիչը մասնակցել է մեծ թվով ավտոմեքենաների մշակմանը և թողարկմանը, առանց որոնց ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ավտոարտադրությունն ուղղակի անհավանական էր՝ ՈՒԱԶ-452, ՈՒԱԶ-469, ՎԱԶ-2121 Նիվա, ՎԱԶ-2105… Միզոևի գլխավոր հաղթանակներից մեկը իրավամբ համարվում է ՎԱԶ-2108-ը, որը ներկայումս դարձել է կուլտային «08», որն իր ժամանակին գործարկել է հայրենական ավտոմեքենաշինության նոր դարաշրջանը: Իսկ այնուհետև եղել են ՎԱԶ-2110, «Սամարա-2», ՎԱԶ-1111 Օկա, ՎԱԶ-2123 (ներկայումս՝ Chevrolet Niva), ՎԱԶ-1119 Կալինա ընտանիքները:

 

Լուրեր, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: