Ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկը

Feb 25, 2018 Comments Off on Ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկը

Նորվեգացի դահուկորդ Մարիտ Բյորգենը դարձավ ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկը։

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի վերջին օրը 37-ամյա մարզուհին ոսկե մեդալ նվաճեց դահուկային սպորտի ընդհանուր մեկնարկով 30 կմ-ի մրցմանը՝ դառնալով 8-ակի օլիմպիական չեմպիոն։ Դա Բյորգենի 15-րդ օլիմպիական մեդալն էր։

Փհենչհան-2018-ում նորվեգացի մարզուհին նվաճեց 2 ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ։ Խաղերի փակման արարողության ժամանակ նա Նորվեգայի պատվիրակության դրոշակակիրն էր։

Հիշեցնենք, որ մինչեւ այս ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկն էր նորվեգացի 43-ամյա դահուկորդ Ուլե-Էյնար Բյորնդալենը, որը նվաճել է 13 օլիմպիական մեդալ (8 ոսկե, 4 արծաթե, 1 բրոնզե)։ Նորվեգացի Բյորն Դելին եւս 8-ակի օլիմպիական չեմպիոն է։

NEWS.am SPORT

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: