Սիրիայում բռնությունն անմիջապես դադարեցրեք. Ֆրանցիսկոս պապ

Feb 25, 2018 Comments Off on Սիրիայում բռնությունն անմիջապես դադարեցրեք. Ֆրանցիսկոս պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Սիրիայում բռնությունն անմիջապես դադարեցնել, քանի որ «չարիքը չի կարելի չարիքով հաղթել»:

«Այս օրերին ես հաճախ եմ մտովի դիմում սիրելի եւ տառապյալ Սիրիային, որտեղ պատերազմը դարձյալ ուժգնացել է, հատկաես Արեւելյան Գուտայում: Ներկայիս փետրվարը դարձավ 7-ամյա հակամարտության ընթացքում ամենադաժան ամիսներից մեկը: Հարյուրավոր, հազարավոր զոհեր կան քաղաքացիական բնակչության, երեխաների, կանանց, ծերերի շրջանում: Այս ամենն անմարդկային է»,- հայտարարել է Հռոմի պապը , հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: