Մերտեսակեր. «Մխիթարյանը ցանկանում է ստանալ Արսենալի ԴՆԹ-ն»

Feb 25, 2018 Comments Off on Մերտեսակեր. «Մխիթարյանը ցանկանում է ստանալ Արսենալի ԴՆԹ-ն»

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Պեր Մերտեսակերը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

«Ինձ ասացին, որ նա արդեն 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ես չեմ զարմացել, քանի որ գիտեի նրա տաղանդի մասին: Նա ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլ նաև լավ մարդ: Հենրիխը հետաքրքրված է առաջընթացով և ցանկանում է սովորել, չնայած, որ արդեն 29 տարեկան է: Նրա հետ աշխատելը պարզապես հրաշալի է: Նա ցանկանում է ստանալ «Արսենալի» ԴՆԹ-ն, որն այդքան համապատասխան է նրան»,- գերմանացու խոսքն է մեջբերում «Evening Standard»-ը: Գրում է  armsport.am-ը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: