«Վարչապետի պաշտոնում պետք է լինի այն մարդը, ով փաստացի ղեկավարն է, այլ ոչ թե մեկը լինի վարչապետ, սակայն ղեկավարի մեկ ուրիշը»

Feb 24, 2018 Comments Off on «Վարչապետի պաշտոնում պետք է լինի այն մարդը, ով փաստացի ղեկավարն է, այլ ոչ թե մեկը լինի վարչապետ, սակայն ղեկավարի մեկ ուրիշը»

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում պետք է լինի այն մարդը, ով փաստացի ղեկավարն է, այլ ոչ թե մեկը լինի վարչապետ, սակայն ղեկավարի մեկ ուրիշը:Նա ասաց, որ Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետի պաշտոնում տեսնում է այն անձին, ում թեկնածությունը կառաջադրի իշխող քաղաքական ուժը:

«Ես կողմնակից եմ, որպեսզի Հայաստանում ստվերային դերակատարում չլինի: Սերժ Սարգսյանին են առաջարկում, թող առաջարկեն: Եվ Սերժ Սարգսյանը, լինելով վարչապետ, իր իշխանության ծավալով պայմանավորված կկրի համարժեք իրավական և քաղաքական պատասխանատվություն իր գլխավորած քաղաքականության համար: Ես` որպես քաղաքական գործիչ, կողմ եմ բաց գործընթացներին, ոչ թե վարչապետ լինի, օրինակ, Սիմոն Սիմոնյանը, սակայն ղեկավարի Աշոտ Աշոտյանը: Սակայն դա իմ և ձեր որոշումը չէ, դա այն կուսակցության որոշումն է, որն այսօր լիարժեք այդ մանդատը ունի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: