Ես ոչ մի ծրագիր չեմ կազմում, պարզապես ուզում եմ ապրել. Արմեն Ջիգարխանյան

Feb 24, 2018 Comments Off on Ես ոչ մի ծրագիր չեմ կազմում, պարզապես ուզում եմ ապրել. Արմեն Ջիգարխանյան

Արմեն Ջիգարխանյանի թատրոնում բեմադրվում է «Կոննեմարի գանգը» նեկայացումը: Ներկայացումից հետո լրագրողները հարցրել են՝ ինչ կարծիքի է նոր ներկայացման մասին, հայտնում է kp.ru-ն:

«Ներկայացումը նոր է ծնվում, դա դժվար գործ է: Եկեք նախօրոք չասենք՝ ինչն է լավ, ինչը՝ վատ: Ես ստեղծագործական ծրագրեր չունեմ: Այնուամենայնիվ, արդեն 82 տարեկան եմ: Ի՞նչ ծրագրեր: Պարզապես ուզում եմ ապրել: Նախկին կատուն լրիվ ուրիշ էր: Մենք կատվի հետ ընդհանուր լեզու չգտանք: Սկզբում, երբ այդ կատվին ինձ մոտ բերեցին, զգացում կար, որ առաջին Ֆիլն էր եկել ինձ մոտ: Պարզվեց՝ ոչ: Ես շատ եմ լաց եղել դրա պատճառով»,- ասել է դերասանը:-

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: