Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ. Վուչիչ

Feb 24, 2018 Comments Off on Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի դեմ պատժամնիջոցներ չի կիրառի անգամ եվրաինտեգրման պայմաններում: «Մենք չենք պատրաստվում զոհաբերել մեր ավանդական արժեքներն ու ավանդական հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ամեն դեպքում, քանի դեռ ես հանդիսանում եմ նախագահ ու դեռևս իմ կուսակցությունն ունի մեծասմասնություն խորհրդարանում»,- ասել է Վուչիչը՝ «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: