Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Feb 24, 2018 Comments Off on Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի հավաքականից ոսկե մեդալի համար պայքարելու է Օլիմպիական ու աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Նա մինչև 97 կգ քաշային կարգում հաղթանակներ է տարել 3 գոտեմարտում։ Մեր ըմբիշը եզրափակչում հանդիպելու է ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյի հետ:

Մինչև 55 քաշային Նորայր Հախոյանը այսօր բրոնզե եզրափակչում կհանդիպի իրանցի Ռամին Բաստամիին։ Իսկ 63 կգ քշային Սլավիկ Գալստյանը՝ ուկրաինացի Դմիտրի Դոբրովի հետ։

Բրոնզե մեդալի համար ելույթ է ունենալու նաև Էդուարդ Սարգսյանը (82 կգ), նրա մրցակիցը ադրբեջանցի Էլվին Մուրսալիևն է։Ազատ ոճի հավաքականի 57, 65, 74 կգ քաշային ըմբիշները պարտություններ են կրել ու դուրս մնացել հետագա պայքարից:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: