Լուսանկարներ՝ Դադիվանքի հրդեհից, որի հետևանքով մանկահասակ երեխաներ էին մահացել

Feb 24, 2018 Comments Off on Լուսանկարներ՝ Դադիվանքի հրդեհից, որի հետևանքով մանկահասակ երեխաներ էին մահացել

Արցախի Դադիվանք գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Տանը բռնկված հրդեհի պատճառով մանկահասակ երկու երեխա էր մահացել:

Արցախի ԱԻՆ-ը լուսանկարներ է հրապարակել հրդեհի վայրից՝ նշելով, որ հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար պատկան մարմինների կողմից իրականցվում է հետաքննություն:

Դադիվանք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Դադիվանք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը
Դադիվանք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Դադիվանք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին՝ ժամը 10.23-ին ԱԻ ՃԿԿ Շահումյանի շրջանի ԱԻ բաժնից ահազանգ էր ստացվել Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում բռնկված հրդեհի մասին:

Ժամը 10.23-ին Շահումյանի ՀՓՄ-ից դեպքի վայր էր մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման նպատակով Մարտակերտի ՀՓՄ-ին կից Չափարի հրշեջ-փրկարար ջոկից օգնության էին մեկնել ևս 2 մարտական հաշվարկներ:

Մինչ հրշեջների դեպքի վայր հասնելը՝ (մոտակա հրշեջ ջոկը գտնվում էր դեպքի վայրից ավելի քան 25 կմ հեռավորության վրա) տունը լրիվությամբ այրվել էր: Հրդեհի ժամանակ տանը գտնվել էր մանկահասակ 4 երեխա, որոնցից երկուսին՝ 2017թ. ծնված Արինա և Ալինա Աստվածատրյաններին, դժբախտաբար, չէր հաջողվել փրկել:

Դեպքեր և իրադարձություններ, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: