Ուղղակի ապշած եմ. Ես հիացած եմ Մխիթարյանի խաղով

Feb 24, 2018 Comments Off on Ուղղակի ապշած եմ. Ես հիացած եմ Մխիթարյանի խաղով

«Արսենալի» գերմանացի պաշտպան Պեր Մերտեսակերը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանն «ադամանդ» է, որը ձեռք է բերել լնդոնյան ակումբը:

«Ես հիացած եմ Մխիթարյանի խաղով: Ուրախ եմ, որ մեր թիմում նման ֆուտբոլիստ կա: Միկին ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլև հրաշալի մարդ: Ուղղակի ապշած եմ, Մխիթարյանը 29 տարեկան է, բայց ահռելի ուժեր ու եռան է ներդնում վարպետությունը բարելավելու համար: Հայ ֆուտբոլիստն արդեն իսկ համագործակցում է Օզիլի հետ, որը ևս մեծ ֆուտբոլիստ է և ես հիանում են նաև նրանով: Խաղային այս զույգից բոլորը մեծ սպասելիքներ ունեն»,- ասել է Մերտեսակերը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: