Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ

Feb 24, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին ժամանել է Լիբանան: 

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այստեղ հանդիպում կունենա Սուրբ Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, փետրվարի 23-ին Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Վարդանի Սարգսյանին:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: