Բագրատաշենի տարածքում ՌԴ-ից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն բախվել է թուրքական բեռնատարին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Feb 24, 2018 Comments Off on Բագրատաշենի տարածքում ՌԴ-ից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն բախվել է թուրքական բեռնատարին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։ Ժամը 03։30-ի սահմաններում 27-ամյա Ռուստամ Գաբուլաևը իր վարած Iveco մակնիշի M 214 УE 93 համարանիշի բեռնատարով դեռևս անհայտ պատճառներով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով բեռնատարը բախվել է մեկ այլ, կայանված բեռնատարի, իսկ Iveco-ում բարձված մոտ 20 տոննա ցորենը թափվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Սարգիս Եգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Տեղում են եղել նաև Բագրատաշենի մաքսատան ծառայողները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ցորենը տեղափոխվում էր Ալավերդի քաղաքում գտնվող հացի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի ամբար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: