«Ռուսաստանը շարունակում է ՀՀ-ի համար մնալ ամենագրավիչ աշխատանքային շուկան». Արամ Սաֆարյան (Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող) (video)

Feb 26, 2018 Comments Off on «Ռուսաստանը շարունակում է ՀՀ-ի համար մնալ ամենագրավիչ աշխատանքային շուկան». Արամ Սաֆարյան (Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող) (video)

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ Եվրասիական փորձագիտական ակումբի այն կանխատեսումը, ի հեճուկս միջազգային ու ռեյտինգային կառույցների կանխատեսումների, որ ՀՀ-ի տնտեսությունը 2017թ.-ին ՀՆԱ-ի ավելին քան 4 տոկոս աճ կգրանցի, իրականություն դարձավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Մասնավորեցնելով, թե տնտեսության ո՞ր ճյուղերում է աճ գրանցվել, բանախոսը մատնանշեց ՀՀ-ի արդյունաբերությունը, առևտուրը, արտահանումը, ներկրում. «Հայաստանը ԵԱՏՄ երկրների ցանկում մի շարք կարևոր ուղղություններում գրանցել է ամենաբարձր տնտեսական աճը»:
Բանախոսը վստահեցրեց, որ մոտական տարիներին Ռուսաստանը Հայաստանի համար շարունակելու է մնալ ամենագրավիչ աշխատանքային շուկան:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: