Խոշոր ավտովթար Վանաձորում. տեսաշար

Feb 24, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Վանաձորում. տեսաշար

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Տիգրան Մեծի փողոցների հատման խաչմերուկում՝ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դիմաց, բախվել են Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գեղամ Նավասարդյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 41 ՏՏ 602 համարանիշի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 60-ամյա Հովհաննես Վանյանի վարած Opel մակնիշի 09 ՍԼ 265 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպրատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Օպատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել Նիվայի վարորդ Գ. Նավասարդյանին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտարարելով, որ ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չունի։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները հետաքննիչի հանձնարարականով ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: