Ռուսական կապրիզներ

Feb 24, 2018 Comments Off on Ռուսական կապրիզներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղեւորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորները փետրվարի 15-ից հետո այլեւս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրեւանոցներ, թղթապանակներ: Ավիաընկերության սահմանած նոր կարգերից հիմնականում դժգոհում են գործուղման նպատակով մեկնողները` օպերատորները, լուսանկարիչները եւ այլք: Այս օրենքը ուժի մեջ է մտել անցած տարվա նոյեմբերի 5-ից, եւ այն վերաբերում է բացառապես ռուսական ավիաընկերություններին: Դրանցով մեկ ուղեբեռի առավելագույն քաշը կարող է լինել 32 կգ իսկ ձեռքի ուղեբեռը` 10 կգ: Այս որոշումը տարածվելու է նաեւ Հայաստանի քաղաքացիների վրա»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: