Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրի հետքերով

Feb 24, 2018 Comments Off on Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրի հետքերով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում «Մաքդոնալդս» արագ սննդի խոշորագույն ցանցի հնարավոր բացման մասին է խոսվում: Թեև լուրերը պաշտոնապես հերքվում են, ժամանակ առ ժամանակ այն կրկին շրջանառվում է: Այս առումով բացառություն չէ նաև 2018 թվականը: Հունվարից նորից շրջանառվում է արագ սննդի բացման հնարավորությունը: Իսկ օրեր առաջ վրացի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդաշարին տեղեկացրել է, որ բացումն արդեն ծրագրված է: Այդուհանդերձ, պաշտոնապես այս լուրը չի հաստատվում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Փաստ»–ը փորձեց ճշտել՝ ընկերության հետ այս փուլում ի՞նչ բանակցություններ են ընթանում: Ի պատասխան՝ նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց. «Քանի որ նախորդ տարի կրկին նման շշուկներ էին բարձրացել ԶԼՄ–ների կողմից, նախարարության ներդրումային վարչությունը կապ էր հաստատել «Մաքդոնալդս»–ի հետ: Մենք պատասխան էինք ստացել, որ առաջիկայում ՀՀ–ում արագ սննդի իրենց ցանցը բացելու ծրագրեր չունեն»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: