Բյուրեղ գործարանի ու  Մեղրաձորի բազայի բաժնետոմսերը վաճառվել են ջրի գնով՝ առանց աճուրդի

Feb 25, 2018 Comments Off on Բյուրեղ գործարանի ու  Մեղրաձորի բազայի բաժնետոմսերը վաճառվել են ջրի գնով՝ առանց աճուրդի

Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման  պարտավորություններ են ստանձնել թվով 9 գնորդ:

4 գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 50 մլն դրամ և 17 մլն 409 ԱՄՆ դոլար: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 2 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 26 աշխատատեղ, 4 գնորդ ստանձել է պրոֆիլի պահպանման պարտավորություններ:

Մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարվել են 1 գնորդի կողմից, որի կատարած ներդրումները նախատեսված 25 մլն դրամի փոխարեն կազմել են 32,124 մլն ՀՀ դրամ,

ԱՄՆ դոլարով նախատեսված ներդրումային պարտավորությունները 1 գնորդի կողմից ստանձնած 17 մլն 309 130 ԱՄՆ դոլարի փոխարեն կատարվել է՝ 4 մլն 520 469 ԱՄՆ դոլար (մասնակի է կատարվել, ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետների փոփոխման հարցը գտնվում է քննարկման փուլում), իսկ 1 գնորդի կողմից ստանձնած 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պարտավորություն չի կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 20 հազ.ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ  ևգործը գտնվում է դատական վարույթում:

2017 թ. ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ 8 որոշում, որից՝ 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձևով:

Դրանք են՝ <<Բյուրեղ >>  հանքային ջրի>> գործարանը և <<Ընդերքաբան>> ԲԲԸ-ից առանձնացված Մեղրաձորի բազան:

<<Բյուրեղ >>  հանքային ջրի>> ՓԲԸ-ի  9. տոկոս պետական բաժնեմասը ուղղակի վաճառքի ձևով  ձեռք է բերել Ռուբեն Հայրապետյանը՝ նույն ինքը Նեմեց Ռուբուն: Նրա հետ որպես այս բաժնեմասի գնորդ պետգույքի մասնավորեցման տարեկան հաշվետվությունում նշվում է նաև  Արգիշտի Սահինյանի անունը: 9 տոկոս բաժնեմասի համար նրանք պետությանը վճարել են 5 մլն 498 հազար դրամ գումար: Նշենք, որ «Բյուրեղ» հանքային ջրերի գործարանի բաժնետոմսերի մեծ մասը՝ շուրջ 90 տոկոսը Ռուբեն Հայարապետյանը ձեռռք բերեց 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո, որը մինչ այդ պատկանում էր Սուքիասյանների ընտանիքին: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո Խաչատուր Սուքիասյանն որոշ ժամանակ ընդհատակում էր գտնվում : Սուքիասյանների բիզնեսներն այդ ժամանակ իշխանությունների թիրախում էին: Սարիբեկ Սուքիասյանը հրապարակավ հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանը ապօրինի կերպով  ձեռք է բերել «Բյուրեղ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը՝ ճնշումներ գործադրելով բաժնետերեր Գոռ Դավթյանի ու Ռոբերտ Հարությունյանի վրա։ Փաստորեն վերջին 9 տոկոսը Հայարապետյանն ստացել է ընդամենը 2017 թվականի օգոստոսին:

Իսկ <<Ընդերքաբան>> ԲԲԸ-ից առանձնացված «Ընդերքաբանի Մեղրաձորի բազա» ՓԲԸ-ի  100 տոկոս բաժնեմասը ուղղակի վաճառոի ձևով ձեռք է բերել ոմն Հովսեփ Սահակյան՝ պետությանը վճարելով  5 մլն 443 հազար դրամ: Ուշագրավ է, որ <<Ընդերքաբան>> ԲԲԸ-ից առանձնացված  Մեղրաձորի բազայի  հաշվեկշռային արժեքը 9 մլն 816 հազար դրամ է եղել, որը փաստորեն վաճառվել է գրեթե կրկնակի էժան գնով:

Նշված երկու դեպքում էլ չկա որևէ հիմնավորում, թե ինչու աճուրդ չի հայտարարվել:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: