Զգուշացում. չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը, այն կեղծ է, անհասկանալի ծագման

Feb 23, 2018 Comments Off on Զգուշացում. չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը, այն կեղծ է, անհասկանալի ծագման

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ում իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում տեղեկացել է, որ ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ՝ ՏՊ AM 50645171.8011-2017 տեխնիկական պայմանների համաձայն, ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր: Ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, սակայն, ՍԱՊԾ-ն փետրվարի 22-ին շուկայում հայտնաբերել է 1.03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող կրկին նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: ՍԱՊԾ տեսուչների կողմից հայտնաբերված նմուշը արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ի արտադրանքը՝ իրացման ցանցերի պատասխանատուներին հորդորում ենք ձեռնպահ մնալ այն վաճառելուց և առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին: Սպառողներին նույնպես հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը և այն իրացման ցանցում նկատելու դեպքում տեղեկացնել ՍԱՊԾ-ին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:

Ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ շուկայում առկա խմբաքանակները հայտնաբերելու ուղղությամբ, որոնց մասին կտեղեկացնի լրացուցիչ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: