«Լարիսա Ալավերդյանը զանգեց Սերժ Սարգսյանին, ասաց՝ մի՛ արեք: Սարգսյանը պատասխանեց՝ արդեն ուշ է». Անահիտ Բախշյան

Feb 23, 2018 Comments Off on «Լարիսա Ալավերդյանը զանգեց Սերժ Սարգսյանին, ասաց՝ մի՛ արեք: Սարգսյանը պատասխանեց՝ արդեն ուշ է». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ԱԺ նիստերի դահլիճում, որտեղ ընթանում են Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնած լսումները, հայտարարեց, որ իրենք գիտեին, որ զորքը մտնում է Երևան:

Պատգամավորներով հավաքվել ու քննարկում էինք, որ զորքը մտնում է Երևան: Ես չգիտեմ դուք գիտեիք, թե ոչ, բայց ի լուր աշխարհի ասում եմ հետևյալը՝ Լարիսա Ալավերդյանը վերցրեց հեռախոսն ու զանգեց Սերժ Սարգսյանին: Ասաց՝ պարոն Սարգսյան, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ չշտապել, թողեք թող լույսը բացվի: Ասաց՝ մի արեք, զորքը մտնում է քաղաք, մի արեք դա: Եվ ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը, ասաց՝ արդեն ուշ է: Ես սա հայտարարում եմ ոչ պատահական տեղ: Այսինքն՝ այն բոլոր փաստերը, որոնք ներկայացրեց պարոն Քոչարյանը՝ որպես Փաստահավաք խմբի անդամ, համապատասխանում են իրականությանը, որ զորքը պատրաստ էր, սպասում էր հարմար առիթի»,- ասաց Բախշյանը:

Նա նշեց, որ այդ ամենը կարող էր մարել, եթե իշխանությունը նման քայլերի չգնար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: