Հիվանդանոցում մահացել է նախօրեին ձերբակալված Վրաստանի քաղաքացին. aliq.ge

Feb 23, 2018 Comments Off on Հիվանդանոցում մահացել է նախօրեին ձերբակալված Վրաստանի քաղաքացին. aliq.ge

Ցխինվալիի հիվանդանոցում մահացել է Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլին: Վերջինս նախօրեին ձերբակալվել էր Ախալգորիում՝ «Հարավային Օսիայում ցեղասպանություն իրականացնելու» մեղադրանքով և տեղափոխվել Ցխինվալի՝ հարցաքննության: Տեղի ունեցածի վերաբերյալ Սպուտնիկ-Օսեթիա լրատվականի տեղեկատվությամբ՝ կասկածյալը փաստաբան և թարգմանիչ է պահանջել` հրաժարվելով պատասխանել հարցերին: Մեկուսարան տեղափոխելու ճանապարհին դիմադրություն է ցույց տվել, խլել ուղեկցողի ձեռքի ատրճանակը: Այդ պատճառով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել: Ձերբակալվածը վնասվածքներ է ստացել ընկել աստիճաններից: Հաղորդվում է նաեւ, որ Տատունաշվիլին ավելի ուշ գիտակցության է եկել,  ասել, որ իրեն վատ է զգում, ապա տեղափոխվել է հիվանդանոց, ուր երկու ժամ անց մահացել է:  Ըստ նախնական վարկածի՝ մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում:

Լուրեր, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: