Առաջին տիկնայք՝ Հայաստանում. ինչու Ռիտա Սարգսյանը պաշտոնական այցերում չի ուղեկցում Սերժ Սարգսյանին.  Wnews.am

Feb 23, 2018 Comments Off on Առաջին տիկնայք՝ Հայաստանում. ինչու Ռիտա Սարգսյանը պաշտոնական այցերում չի ուղեկցում Սերժ Սարգսյանին.  Wnews.am

Ի տարբերություն ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի կամ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մաքրոնի, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հազվադեպ է ամուսնուն ուղեկցում պետական պաշտոնական այցերում։ Թե որն է պատճառը, չենք կարող ասել. հավանաբար ՀՀ առաջին տիկինը որպես իսկական հայ կին ցանկանում է, որ ուշադրության կենտրոնում միշտ լինի իր ամուսինը։ Ակնհայտ է, որ թե’ Մելանիա Թրամփը, թե’ Բրիջիտ Մաքրոնը իրենց ամուսիններին պաշտոնական այցերում ուղեկցելիս քննարկվում են նույնքան (եթե ոչ ավել), որքան իրենց ամուսինները։ Ինչ էր կրում առաջին տիկինը, որտեղ գնաց, ում հանդիպեց, ինչ վերաբերմունքի արժանացավ ամուսնու կամ հանրության կողմից։

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, թեպետ, հազվադեպ է ամուսնու հետ արտերկիր մեկնում, բայց փոխարենը սիրով ու պատրաստակամությամբ է մեր երկրում հյուրընկալում տարբեր երկրների առաջին տիկնանց։ Wnews.am-ն առաջարկում է միասին վերհիշել տարբեր երկրների առաջին տիկնանց այցը Հայաստան՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին։

 

17.06.2009

Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ-Ասադը Հայաստանում.

Առաջին տիկնայք միասին այցելել էին «Զատիկ» մանկատուն

24.06.2009

Վրաստանի Առաջին տիկին Սանդրա Ռուլովսը Հայաստանում.

Նրանք միասին այցելել էին Նուռի արվեստանոց

20.08.2010

Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան Հայաստանում.

Առաջին տիկնայք այցելել էին ազգային պատկերասրահ եւ պատմության թանգարան։

05.05.2009

Առաջին տիկնայք՝ «Սպարտակ» բալետի պրեմիերային

05.05.2009

Առաջին տիկնայք՝ Մեծ եղեռնի հուշահամալիրում

Կիպրոսի Առաջին տիկին Էլսի Խրիստոֆիան Հայաստանում. առաջին տիկնայք այցելել էին աուտիզմով հիվանդ երեխաների դպրոց։

10.12.2009

Լատվիայի առաջին տիկին Լիլիտա Զատլերը Հայաստանում

Առաջին տիկնայք այցելել էին «Զատիկ» մանկատուն

Առաջին տիկնայք՝ Փարաջանովի տուն-թանգարանում

Առաջին տիկնայք՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

12.10.2010

Սլովենիայի առաջին տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկը Հայաստանում. առաջին տիկնայք այցելել Հայաստանի պատմության թանգարան

Առաջին տիկնայք՝ Փարաջանովի տուն-թանգարանում

28.07.2011

Լեհաստանի նախագահի տիկին Աննա Կոմորովսկան Հայաստանում. առաջին տիկնայք այցելել էին Գառնի

Առաջին տիկնայք՝ Փարաջանովի անվան տուն-թանգարանում

12.05.2012

Քուվեյթի Պետության շեյխուհին Հայաստանում. Նրանք այցելել էին Հայաստանի պատմության թանգարան

26.06.2012

Ավստրիայի առաջին տիկինը Հայաստանում

Նրանք այցելել էին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ավստրիական գրադարան

Առաջին տիկնայք՝ Հայաստանի պատմության թանգարանում

09.11.2017

Մոլդովայի առաջին տիկին Գալինա Դոդոնը Հայաստանում. 

Առաջին տիկնայք այցելել են ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոն

Այնուհետեւ այցելել են Փարաջանովի անվան տուն-թանգարան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: