Բացառիկ տեսանյութ Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարից

Feb 24, 2018 Comments Off on Բացառիկ տեսանյութ Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարից

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ փետրվարի 22-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և BMW X5-ի և Lexus-ի վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X5 մակնիշի 35 FQ 154 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Վաղարշ Մարտիրոսյանը, իսկ BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ալբերտ Մուրադյանը։ Lexus մակնիշի 88 NՍ 888 համարանիշի կայանված ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Մուսաելյանին։ Վթարի հետևանքով վարորդներից Վ. Մարտիրոսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա. Մուրադյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Հարություն Մեհրաբյանը, Երևան քաղաքի Աղայան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Վահե Գևորգյանն ու Երևան քաղաքի Զավարյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արիկ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: