«Լա՞վ եք պարոն Կոստանյան, գիշերները լավ ե՞ք քնում»

Feb 23, 2018 Comments Off on «Լա՞վ եք պարոն Կոստանյան, գիշերները լավ ե՞ք քնում»

«Մարտի 1-ի գլխավոր դիրիժորը Ռոբերտ Քոչարյանն էր, երկրորդ պատասխանատուին Սերժ Սարգսյանն էր՝ որպես վարչապետ, և բազմաթիվ ուրիշներ»,- Մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներ ժամանակ հայտարարեց Գյումրիի Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Այնուհետև նա մի դրվագ հիշեց, երբ ցույցերի ժամանակ հարց էր ուղղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին` արդյոք իշխանությունները զենք կկիրառեն մարդկանց նկատմամբ. «Առաջին նախագահն ասաց` Ռոբերտ Քոչարյանը նախագահ է, նա դա գիտակցում է, ու երբեւիցե նման բան չի անեի։ Մինչդեռ իրականում Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմության պակաս ուներ ու չէր էլ գիտակցում նախագահի ինստիտուտ պատասխանատվությունը։ Ժողովուրդն ընդամենը իրացնում էր իր իրավունքներն ու պաշտպանում, իսկ դա ավարտվեց արյամբ։ Մարտի մեկը ոչ թե գարնան, այլ այդ իրադարձությունների հետ է ասոցացվում։ Ինչո՞ւ իշխանություններն իրենց մեջ ուժ չեն գտնում հայտարարելու, որ անիրավաչափ ուժ են կիրառել»:

Իր ելույթում նա դիմեց ՀՀԿ-ական պատագամավոր Գևորգ Կոստանյանին. «Լա՞վ եք, պարոն Կոստանյան, հուսամ` գիշերները լավ եք քնում: Դուք ձախողված դատախազ եք, առյուծի սիրտ պիտի ուտել, որպեսզի այդ հարցազրույցը տալուց հետո մարդ համարձակվի գալ ըստեղ էս հանրային լսումներին: Քոչարյան Ռոբերտին հարցաքննեիք, որ ի՞նչ ասեր: Այսինքն՝ դուք գիտեի՞ք, թե Քոչարյան Ռոբերտն ինչ պիտի ասի, և դա արժեքավոր չէ՞: Ինչ-որ մեկն ասում էր՝ գլխից պիտի բռնել, դե վերևից հարցաքննեք մինչև ներքև»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: