Իմ եւ Գագիկ Ծառուկյանի շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է

Feb 23, 2018 Comments Off on Իմ եւ Գագիկ Ծառուկյանի շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է

– Պարո՛ն Սուքիասյան, Ձեր մասին հաճախ այս կամ այն պաշտոնը ստանձնելու վերաբերյալ լուրեր են հրապարակվում: Որքանո՞վ են դրանք իրականությանը համապատասխանում:

– Ես լավ եմ պատկերացնում պատասխանատվությունը ստանձնելու դժվարություններն ու բարդությունները: Ես բավարարված եմ իմ այսօրվա կարգավիճակով, դրա կարիքը չունեմ, գիտակցելո՛վ չունեմ:

– Քննարկվում են նաև Ձեր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, փորձում են դրանց քաղաքական երանգ, գնահատական տալ: Արդյոք քաղաքական բաղադրիչ կա՞ Ձեր հարաբերություններում:

– Մեր շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է, մենք 30 տարվա մտերիմ ընկերներ ենք, լավ բարեկամներ: Ընդհանրապես, ես և Գագիկ Ծառուկյանը քաղաքական խնդիրների շուրջ քննարկումներ չենք ունենում: Մերը զուտ ընկերական, ջերմ հարաբերություններ են: Իսկ Ծառուկյանի քաղաքական համակարգի հետ, որը նա ստեղծել ու գլխավորում է, ես որևէ կապ չունեմ:

– Ամենայն հավանականությամբ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը կլինի ՀՀԿ-իառաջադրած նախագահի թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը, ի՞նչ կարծիք ունեք այս առաջադրման վերաբերյալ:

– Ճիշտն ասած, դրական եմ գնահատում Արմեն Սարգսյանին: Իմ կարծիքով` ճիշտ ընտրություն է: Հուսով եմ, որ իր ուժը, եռանդը կներդնի Հայաստանի Հանրապետության զարգացման, բարգավաճման, ուժեղացման համար:

Հարցազրույցը՝ araratnews.am-ի

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: