Տավուշում ժամկետային զինծառայող է վիրավորվել, նա տեղափոխվել է Երեւան. Առավոտ

Feb 23, 2018 Comments Off on Տավուշում ժամկետային զինծառայող է վիրավորվել, նա տեղափոխվել է Երեւան. Առավոտ

Երեկ`փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Զինծառայողը եղել է գիտակցության մեջ:

Նա փետրվարի 22-ին տեղափոխվել է Երեւան, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մեր տեղեկություններով`զինվորը ծննդով Կապանից է: Նախնական տեղեկություններով` կրակոցի պատճառը ծառայակցի հետ անհաջող կատակն է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: