«Կա ՀՀԿ, կա Դաշնակցություն. Արմեն Սարգսյանը այս երկու կուսակցությունների թեկնածուն է». Աղվան Վարդանյան (video)

Feb 24, 2018 Comments Off on «Կա ՀՀԿ, կա Դաշնակցություն. Արմեն Սարգսյանը այս երկու կուսակցությունների թեկնածուն է». Աղվան Վարդանյան (video)

Ազգային ժողովում Արմեն Սարգսյանը հերթական հանդիպումն է ունեցել իշխող կուսակցության և Դաշնակցության հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է իր անելիքները. «Վստահ եմ, որ ընտրվելու դեպքում պարոն Սարգսյանը կկարողանա ստեղծել մթնոլորտ, որը երկիրը կտանի իրական ժողովրդավարության և տնտեսական զարգացման և հզորացման»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:Աղվան Վարդանյանի խոսքով Արմեն Սարգսյանի ամենատարբեր հարցերի, այդ թվում՝ սեփական անելիքների շուրջ պատկերացումները համահունչ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատկերացումներին և մտածմունքներին:
Այն հարցին, թե ո՞րն է եղել հանդիպման հիմնական նպատակը, Աղվան Վարդանյանը պատասխանեց Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելը:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: