Տանից հեռացած 22-ամյա աղջկան հայտնաբերել են

Feb 22, 2018 Comments Off on Տանից հեռացած 22-ամյա աղջկան հայտնաբերել են

Նախօրեին Գյումրիում երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձի դեպք է գրանցվել: 22-ամյա աղջիկը տանը մոր հետ վիճաբանել է և տանից հեռացել:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ աղջիկը մոր հետ վիճաբանել է իր ամուսնության հարցի շուրջ, ինչից հետո, երբ տանից հեռացել է, խմել է դեղահաբեր:

Աղջկան հայտնաբերել են Գյումրու Պարույր Սևակի փողոցում անգիտակից վիճակում, նրա մոտ նաև եղել են Դիմեդրոլ տեսակի դեղահաբերի դատարկ տուփեր, ինչպես նաև այլ դեղահաբեր:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: