Մանրամասներ. Փայտե տաղավարի կառուցում՝ «Քարերի Սիմֆոնիայի» մոտ

Feb 22, 2018 Comments Off on Մանրամասներ. Փայտե տաղավարի կառուցում՝ «Քարերի Սիմֆոնիայի» մոտ

Բնապահպանական տեսուչները կատարել են ուսումնասիրություն Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում և փաստել, որ փայտե տաղավարը կառուցվում է հուշարձանից 12 մետր հեռավորության վրա, որը հանդիսանում է սեփական տարածք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Նրա խոսքով`այս «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանի մոտից վերադարձել են: Նախնական տեղեկությունների համաձայն` շինությունը կառուցվում է սեփական տարածքում, որը չի հանդիսանում բնության հատուկ պահպանվող տարածք: Շինությունը գտնվում է «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանից 12 մետր հեռավորության վրա: Անձը սեփականության իրավունք ստացել է դեռևս 2008 թվականին: Իսկ համացանցում շրջանառվող լուսանկարը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ շինությունը գտնվում է հենց «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանի տարածքում»,- ասաց Վարդանյանը:

Այս պահին պատրաստվում են այնտեղ այցելել նաև Բնապահպանության փոխնախարարը և Կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետը` տեղում ուսումնասիրություններ կատարելու համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: