« Ի՞նչ ա նշանակում Սեֆիլյանը քաղաքական գործիչ չէ». Արմեն Լուսինյան (Շուշիի գումարտակի ազատամարտիկ) (video)

Feb 24, 2018 Comments Off on « Ի՞նչ ա նշանակում Սեֆիլյանը քաղաքական գործիչ չէ». Արմեն Լուսինյան (Շուշիի գումարտակի ազատամարտիկ) (video)

Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկեր Արմեն Լուսինյանը աբսուրդ է համարում այն հայտարարությունները, թե Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական գործիչ չէ. «Սեֆիլյանը քաղաքական դաշտում Արցախի պաշտպանության հարցով է զբաղվում, մարդը ասում է, որ երկիրը անվտանգության ու պետականության կայացման խնդիր ունի: Սրանք քաղաքական գործչի քայլեր չե՞ն: Ո՞վ է էդ դեպքում քաղաքական գործիչը» :
Արմեն Լուսինյանը հետաքրքրվում է ՝ կա՞ն այլ քաղաքական գործիչներ,որոնք տարիներ շարունակ զբաղվել են վերոնշյալ հարցերով. «Կարո՞ղ եք ուրիշ քաղաքան գործիչներ ասել, որոնք նման գործունեություն են ծավալել: Ժիրայրը տիպիկ քաղաքական գործիչ է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: